top of page

«Ռոբերտ Քոչարյանը չի՞ ձեր սեփականատերը, ինձ բուլինգի մի ենթարկեք, հանգիստ». Ալեն Սիմոնյանը՝ News.am-ի լրագրողին

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 25
  • 1 min read
ree

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր թիրախավորել էր News.am կայքի լրագրողին։

Երբ լրագրողը նրան հարց տվեց, Սիմոնյանն ասաց.  «Ես հասկանում եմ, որ դուք News.am-ից եք, Ռոբերտ Քոչարյանը չի՞ ձեր սեփականատերը»։

Լրագրողն էլ պատասխանեց՝ Ալեն Սիմոնյանը պետք է ապացուցի, որ ՀՀ 2-րդ նախագահն է լրատվամիջոցի սեփականատերը։

«Ի՞նչ ապացուցեմ, որ Քոչարյանի ժամանակ քաղբանտարկյալնե՞ր են եղել, բացեք... ինքը չի՞, հերքեք»,- ասաց ԱԺ նախագահը՝ լրագրողին կոչ անելով «չհարձակվել» իր վա։

«Ստորագրահավաք կանեմ ձեր դեմ, գոռում եք իմ վրա, ինձ բուլինգի մի ենթարկեք, մի արեք, հանգիստ»,- նշեց Սիմոնյանը։


1/2944
bottom of page