Թուրքիան արձագանքել է Իսրայելի և Իրանի հակամարտությանը
- Lilit

- Jun 13
- 1 min read

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ:
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում օրենքի կիրառման և Նեթանյահուի կառավարությանը կանգնեցնելու համար հնարավորինս շուտ գործի անցնել ...Մերձավոր Արևելքում խաղաղության վերահաստատման համար պարտադիր է տարածաշրջանի երկրների և արտատարածաշրջանային դերակատարների կողմից խելամիտ և ողջախոհ դիրքորոշման որդեգրումը»,- ասված է հաղորդագրությունում։




















