Թեհրանում մնացել է ընդամենը 2 շաբաթվա ջուր
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

Թեհրանը հայտնել է ջրի կրիտիկական պակասի մասին: France24-ի տվյալներով՝ Ամիր Քաբիր ջրամբարը, որը Իրանի մայրաքաղաքի խմելու ջրի հիմնական աղբյուրներից մեկն է, լցված է ընդամենը 8%-ով։
Ըստ իշխանությունների՝ երկարատև երաշտի պատճառով ամբարտակում եղած ջուրը կբավականացնի միայն երկու շաբաթվա համար: Մասնագետները նշում են, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակը տասնամյակների ընթացքում գրանցվածներից ամենավատն է։
Իրանի կառավարությունը քննարկում է ռեսուրսների վերաբաշխման արտակարգ միջոցառումները և կոչ է անում բնակչությանը խնայել ջուրը։




















