Դատարանը մասնակի բավարարել է հայցադիմումը և պարտավորեցրել է Հարություն Մկրտչյանին վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից. փաստաբան
- Lilit

- Jan 21
- 1 min read

Լոռու մարզի դատարանը մասնակի բավարարել է մեր կողմից ներկայացված հայցադիմումը և պարտավորեցրել է Հարություն Մկրտչյանին վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից։ Դատարանն արձանագրել է, որ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ տեղ են գտել վիրավորանք պարունակող արտահայտություններ, ինչի համար նա պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի։ Վճիռն օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամսից։
Այս մասին հայտնում է փաստաբան Վարդան Ալոյանը։




















