Բացասական հետևանքներ կունենա այդ երկրի քաղաքացիների համար. ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է
- May 15
- 1 min read

Մոլդովայի դուրս գալը ԱՊՀ-ից բացասական հետևանքներ կունենա այդ երկրի քաղաքացիների համար, ուրբաթ օրը հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։
«Արձանագրվել են նման դուրսգալու բացասական հետևանքները Մոլդովայի քաղաքացիների համար, քանի որ այդ երկիրը չի կարողանա մնալ սահմանափակ կազմով փաստաթղթերի մասնակից, այսինքն՝ նրանց, որոնք բաց են միայն ԱՊՀ մասնակից պետությունների համար», - ասված է նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։




















