top of page

«Թաթոյան» հիմնադրամը մի շարք խախտումներ է արձանագրել Վաղարշապատ համայնքի ընտրություններում

  • Writer: Lilit
    Lilit
  • 7 days ago
  • 1 min read

ree

«Թաթոյան» հիմնադրամը մի շարք խախտումներ է արձանագրել Վաղարշապատ համայնքի ընտրություններում։

«14/37 Վստահված անձի՝ առանց անձը հաստատող փաստաթղթի գրանցում:

14/37 Մեկ անձի կողմից երկու ընտրողի ուղեկցում ընտրատեղամասում:

14/08 Սարքը չի ճանաչել ընտրողներից մեկի անձնագիրը, մեկ այլ ընտրող քվեախցիկից փորձել է դուրս բերել բոլոր քվեաթերթիկները:

14/41 Թեկնածուի նկարը փակցված է ընտրատեղամասին շատ մոտ, չի պահպանվել 50մ հեռավորության սահմանափակումը:

14/21 Մեկ անձի չի թույլատրվել մասնակցել քվեարկությանը, ենթադրաբար գրանցում չունենալու պատճառաբանությամբ։

14/41 Թեկնածուի նկարը փակցված է ընտրատեղամասին շատ մոտ, չի պահպանվել 50մ հեռավորության սահմանափակումը։

14/38 Քվեաթերթիկների քանակը, ըստ մասնակցող ուժերի, տարբեր է»,-ասված է հայտարարության մեջ։

1/2980
bottom of page