top of page

Ադրբեջանի բողոքից հետո Հայաստանի օլիմպիական զույգի կատարման ժամանակ «Արցախ» անվանումը չի նշվի

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ գեղասահքի միջազգային ֆեդերացիան քննարկել են Ադրբեջանի կողմից ներկայացված բողոքը:



25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը կարճ ծրագրում հանդես է գալու Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» երաժշտական ստեղծագործության ներքո։

Ադրբեջանական կողմը բողոք էր ներկայացրել, որ «Արցախ» անվանումով երաժշտական ստեղծագործության օգտագործումը Օլիմպիական խաղերի շրջանակում կունենա քաղաքական ենթատեքստ եւ հակասում է Օլիմպիական խարտիայի սկզբունքներին:



ՄՕԿ-ը հայ գեղասահորդների ծրագրի անվանումը փոխել է պաշտոնական ցանկում։ Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում հայ գեղասահորդների երաժշտական ուղեկցման անվանումը պաշտոնապես նշված է որպես «Արա Գեւորգյանի երաժշտություն»։



Կարինա Հակոբյանը եւ Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրով հանդես կգան փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագրով օլիմպիական սառույց դուրս կգան փետրվարի 16-ին:

1/3153
bottom of page