top of page

Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո «հայ-թուրքական սահմանի բացման հույս կհայտնվի»․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 6
  • 1 min read
ree


Սիրիայի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկ միջանցքը կարող է չափազանց շահավետ լինել ապագայում:

Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։

Նա ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարևորագույն դեր են խաղում Ադրբեջանի և Հայաստանի համար: Դիվանագետի խոսքով, Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո «հայ-թուրքական սահմանի բացման հույս կհայտնվի»:

«Կասպից ծովից Միջերկրական ծով երթուղու երկարաձգումը ճանապարհ կբացի տարածաշրջանային բոլոր էներգետիկ հարցերի լուծման համար»,-նշել է Բարաքը:

1/3038
bottom of page