top of page

«Դավաճաններն ու թշնամիները խլել են Արցախի Սուրբ հողն իրենց տերերից». Էդգար Ղազարյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 10, 2024
  • 1 min read
ree

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի և Արցախի Հանրապետության Սահմանադրության օրն է։


Կեցցե Արցախի Հանրապետությունը։


Դավաճաններն ու թշնամիները համատեղ ջանքերով խլել են Արցախի Սուրբ հողն իրենց տերերից, տեղահանել են Արցախի քաղաքացիներին իրենց տներից, նենգաբար փորձում են արժեզրկել ժողովրդի տասնամյակների հերոսական պայքարը, նրա թանկ զավակների հողաշախ արյունը` միայն ու միայն իրենց մահաբեր իշխանության, իրենց ցինիկ, լկտի, ցոփ ու շվայտ կյանքի, հանցավոր գոյությունը մեր աչքի առաջ քարշ տալու համար։


Բայց ավարտվելու է այս մղձավանջը, վերականգնվելու է արդարություն և Արցախի հաղթական դրոշը կրկին ծածանվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և հայկական բարձունքներում»։

1/2942
bottom of page