Երևանում տներից մեկի լոգարանում տղամարդու դի է հայտնաբերվել. նա նամակ է թողել. Shamshyan.com
- Lilit

- Mar 8
- 1 min read

Այսօր՝ մարտի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչեպս հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիականության համայնքային ոստիկանության Էրեբունու էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է՝ նշված շենքի բնակարաններից մեկի լոգարանում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են տղամարդու դի, տան որոշ հատվածներում էլ՝ արնանման հետքեր, դանակ:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 88-ամյա Արտակ Գ.-ն է:
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ, որը ըստ նախնական տեղեկությունների Ա. Գ.-ն է գրել՝ մահից առաջ:




















