Առանց միջնորդների երկխոսությունը Բաքվին և Երևանին թույլ տվեց հասնել շոշափելի առաջընթացի. Հաջիևը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
- Lilit
- Jul 20
- 1 min read

Առանց միջնորդների երկխոսությունը Բաքվին և Երևանին թույլ տվեց հասնել շոշափելի առաջընթացի. այս մասին օկուպացված Ծուծի քաղաքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպումը կառուցողական էր և առանց միջնորդների մասնակցության։
«Մենք կարծում ենք, որ այս ձևաչափը թույլ տվեց կողմերին հասնել շոշափելի առաջընթացի։ Մասնավորապես, դրական առաջընթաց է գրանցվել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնեցման, ինչպես նաև սահմանների սահմանազատման գործընթացում։ Ընդհանուր առմամբ, դրական դինամիկա կա տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղղությամբ», - ասել է նա:
Նրա խոսքով՝ քննարկվել է պայմանագրի նախաստորագրման հնարավորությունը։ Սակայն դրան, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, խոչընդոտում են Հայաստանի Սահմանադրության «հակասական կետերը» (չակերտները՝ Tert.am) և ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարման հետ կապված չլուծված խնդիրը։«Մինչև այս քայլերի իրականացումը, փաստաթղթի նախաստորագրման թեման մնում է հետագա քննարկումների առարկա», - նշել է Հաջիևը։