top of page

Վրաստանում ցույցերի մասնակիցներին կարգելվի դեմքը փակել դիմակով կամ հագուստով

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 8, 2024
  • 1 min read
ree

Վրաստանում կընդունվի օրենք, ըստ որի՝ ցույցերի մասնակիցներին  կարգելվի դեմքը փակել դիմակով կամ հագուստով. այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:



«Կարևոր է նման օրենք ընդունել՝ երկրում բռնությունը կանխելու համար, մենք տեխնիկապես կկազմակերպենք ամեն ինչ այնպես, որ համապատասխան օրենքն ուժի մեջ մտնի մինչև ամսվա վերջ», - ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։



Դեկտեմբերի սկզբին Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքների մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարները կիրառել են դյուրավառ նյութեր, քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանները կիրառել են ջրցան մեքենաներ:

1/2767
bottom of page