top of page

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Բերձոր

  • Writer: Lilit
    Lilit
  • May 24, 2024
  • 1 min read
ree

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը Բաքվում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների հետ այցելել է Բերձոր, տեղեկացնում է Report-ը:

Նա նշել է, որ սա իր առաջին այցն է, և ինքը ցանկանում է տեսնել, թե այստեղ վերականգնողական աշխատանքները սկսելուց հետո ինչ հաջողություններ կան։

«Այսօր COP29-ին նվիրված միջոցառում է, և ես կարծում եմ, որ սա լավ հնարավորություն է՝ ավելին իմանալու Ադրբեջանի COP29-ի նախագահության առաջնահերթությունների մասին: Սա մեզ թույլ տվեց ավելին իմանալ այս տարածաշրջանի վերականգնման մասին»,- ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ այսօր կազմակերպվել էր Ադրբեջանում հավատարմարված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, այդ թվում՝ ռազմական կցորդների այցը Բերձոր՝ COP29-ի շրջանակում մասնակցելու «Lachin Climate Action Dialogue»-ին։

bottom of page