top of page

Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 25, 2024
  • 1 min read
ree

Հայաստանում 2023 թվականի դեկտեմբեր ամսին գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ՝ 741 հազար 726: Կառավարության հերթական նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2023 թվականի դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է 741 հազար 726, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավել է 193 հազար 737-ով, այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Հայաստանում բացվել է 193 հազար 737 աշխատատեղ,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշը 2022 թվականի դեկտեմբերի ցուցանիշից ավել է 37 հազար 306-ով կամ՝ 5,3 տոկոսով։

bottom of page