top of page

«Ժողովուրդ». «Անդրդվելիները». ՔՊ-ականներից ովքեր չմասնակցեցին Հայկ Սարգսյանի նախագծի քվեարկությանը

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 18, 2024
  • 1 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց՝ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, չնայած թեժ բանավեճերին ու դժգոհություններին, հունվարի 16-ի ԱԺ նիստում վերջնական ընդունվեց:

ՔՊ-ական պատգամավորի նախագիծը դժգոհության ալիք էր բարձրացրել հենց իր թիմի ներսում. իշխանական պատգամավորներն անթաքույց իրենց անհամաձայնությունն էին հայտնում դրա հետ կապված:Չնայած նախագիծն ընդունվեց իշխանական պատգամավորների մեծամասնության կողմ քվեարկությամբ, բայց ՔՊ-ականներից մի քանիսը, ամեն դեպքում, մնացին անդրդվելի ու չմասնակցեցին Հայկ Սարգսյանի նախագծի քվեարկությանը:

Այսպիսով, Հայկ Սարգսյանի նախագիծն ընդունվել է 63 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահձայների հարաբերակցությամբ:

Իշխանական պատգամավորներից քվեարկությանը չեն մասնակցել Անդրանիկ Քոչարյանը, որը հենց հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ էր դժգոհությունն իր արտահայտել նախագծի մասով. վերջինս քվեարկության պահին նիստերի դահլիճում չի եղել:Քվեարկության ժամանակ բացակա են եղել նաեւ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը եւ Արման Եղոյանը:

Հայկ Սարգսյանի նախագծի քվեարկությանը ՔՊ-ական պատգամավորներից չեն մասնակցել

Վիլեն Գաբրիելյանը,

Գուրգեն Արսենյանը,

Լենա Նազարյանը,

Սարգիս Խանդանյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ էին քվեարկել ՔՊ-ական պատգամավորի նախագծին, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ձեռնպահ էին քվեարկել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2944
bottom of page