top of page

«Չայնիի» ոլորանի սկզբնամասում մերկասառույցի պատճառով վթար է եղել

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 13, 2024
  • 1 min read

ree

Կոտայքի մարզում ժամը 10:30-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, չմշակված ու բարձիթողի վիճակում գտնվող ճանապարհին հայտնվելով մերկասառույցի վրա, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշներին, շրջվել ու հայտնվել հանդիպակաց դիրքում: 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 


1/2945
bottom of page