top of page

«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվեց «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ»-ին

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 24, 2024
  • 1 min read

ree

Հեռահաղորդակցային ՄՏՍ ընկերությունը (MOEX: MTSS) հայտարարել է իր դուստր ընկերության՝ «ՄՏՍ Հայաստան»-ի (Viva-MTS) բաժնետոմսերի 100%-ը վաճառելու գործարքի ավարտի մասին: Նոր սեփականատերը կիպրական «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» (Fedilco Group Limited) ընկերությունն է:



«Գործարքը ներառել է նաև «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ն՝ հայկական շուկայում ֆինանսական ծառայություններ մատուցող վճարային համակարգը՝ 100%-ով «ՄՏՍ Հայաստան»-ի  դուստր ընկերությունը»,- ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:



ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ ընկերությունը ստացել է բոլոր անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները և թույլտվությունները Հայաստանի կարգավորող մարմիններից։

1/2939
bottom of page