«Հայրենիք»-ի գետնանցումում հայտնաբերվել է տղամարդու քայքայված դի
- Octopus Media

- Jan 19, 2024
- 1 min read

Այսօր՝ հունվարի 19-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի «Հայրենիք»-ի գետնանցումում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված գետնանցումում գտնվող անկյունային հատվածի ստվարաթղթերի տակից հայտնաբերել են անձը չպարզված միջին տարիքի տղամարդու՝ անճանաչելի և նեխած վիճակում դիակ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:




















