ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆՈՐ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԻ
- Octopus Media

- Jan 20, 2024
- 1 min read

Մխիթար Հայրապետյանի՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակվելուց հետո Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել։ Մեր տեղեկություններով՝ այդ պաշտոնին նշանակվել է նույն հիմնադրամի աշխատակազմի ղեկավարը՝ Դավիթ Մկրտչյանը։
Մկրտչյանի մասին հիմնադրամի կայքում կենսագրական տվյալներ չկան, հավանաբար կհրապարակվեն մոտ ապագայում, նրա ֆեյսբուքյան էջում միայն նշված է, որ ավարտել է Երևանի պետական համալսարանը և ծառայել է բանակում։ Դատելով Մկրտչյանի լուսանկարներից՝ նա մոտ ընկերական հարաբերություններ ունի Մխիթար Հայրապետյանի հետ։




















