top of page

«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել է 3 մեքենա

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 22, 2024
  • 1 min read

ree

Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 09:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ հատվածում՝ կամրջի սկզբնամասում, բախվել են 25-ամյա Երևանի բնակիչ Գոռ Գ.-ի վարած Mercedes մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Միսակ Հ.-ի վարած Lexus մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 39-ամյա Քրիստինե Մ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:

 

2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

1/3047
bottom of page