top of page

Մահացել է Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովի նախկին նախագահ Չխվե Տե Բոկը

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 21, 2024
  • 1 min read

ree

94 տարեկան հասակում մահացել է Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովի նախկին նախագահ Չխվե Տե Բոկը, հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA)։

Ըստ  լրատվամիջոցի, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վաղ առավոտյան մասնակցել է նրա հուղարկավորությանը կուսակցության կենտկոմի  քարտուղարների հետ՝ ցավակցություն հայտնելու համար։

Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցը Չխվե Տե Բոկին նկարագրել է որպես «մեծ առաջնորդ ընկեր Կիմ Իր Սենի և մեծ առաջնորդ ընկեր Կիմ Չեն Իրի հավատարիմ հեղափոխական մարտիկ: Նա մեր կուսակցության և երկրի երկարամյա քաղաքական ակտիվիստն էր, որն ակնառու ներդրում ունեցավ չուչխեի հեղափոխության իրականացման գործում»։

Չխվե Տե Բոկը 1998-ից 2019 թվականներին զբաղեցրել է 10-13-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի նախագահի պաշտոնը և հայտնի է որպես Հյուսիսային Կորեայի ամենաերկարակյաց անձը: Նա մահացել է հունվարի 20-ին սրտամկանի սուր ինֆարկտից:

1/2939
bottom of page