top of page

«Հաղարծին» վանական համալիրի մոտ ծառն ընկել և երկկողմանի փակել էր ճանապարհը

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 22, 2024
  • 1 min read
ree

Հունվարի 22-ին, ժամը 12:07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղարծին» վանական համալիր տանող ավտոճանապարհին ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարաները մասնատել և հեռացրել են ծառի ճյուղը (մոտ 10 մ) ճանապարհի երթևեկելի հատվածից: Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

1/3047
bottom of page