top of page

Հզոր երկրաշարժ՝ Թուրքիայում․ մարդիկ խուճապի մեջ են

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 27, 2024
  • 1 min read
ree

Էգեյան ծովում՝ Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտակայքում, 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 08:19-ին Կուշադասի ծոցում։ Ստորգետնյա ցնցումների խորությունը կազմեկ է 8,5 կմ։

Երկրաշարժը զգացվել է մի քանի ափամերձ շրջաններում և խուճապ է առաջացրել տեղի բնակիչների մոտ։

Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը եթերում ասել է, որ երկրաշարժի հետեւանքների մասին տվյալներ դեռևս չունի։

1/2942
bottom of page