top of page

ԻՆՉ Է ԱՐՎԵԼ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 25, 2024
  • 1 min read
ree

ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների կրթության շարունակականությունն ապահովելու համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները՝ վստահեցնում է ԿԳՄՍՆ հանրակրթական եւ արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը։

«Այս պահի դրությամբ շուրջ 17 հազար սովորող ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատություններում. նրանց սոցիալականացման եւ լավ միջավայր ստեղծելու համար փորձեցինք բաշխվածությունն ապահովել հնարավորինս համաչափ՝ բոլոր մարզերում եւ Երեւանում: Շատ արագ փորձեցինք վեր հանել սովորողների հնարավոր խնդիրները. ՏՄԱԿ-ների միջոցով իրականացվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հաշվառում, եւ այդ ուղղությամբ նույնպես ցուցաբերել ենք աջակցություն: Բացի այդ՝ շատ կարեւոր էր մասնագիտական կողմնորոշման առումով հասկանալ հատկապես ավարտական դասարաններում սովորողների կարիքները եւ հետագայում փորձել նաեւ լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով ապահովել այն բացը, որն ունեցել են երեխաները»,- նշել է ԿԳՄՍՆ ներկայացուցիչն ու հավելել, որ ԼՂ բոլոր աշակերտներին դասագրքերը տրամադրվել են պետբյուջեի հաշվին:

Ստալ Սարդարյանն անդրադարձել է նաեւ այն խնդրին, թե արդյո՞ք ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր սովորողներն են ընդգրկված հանրակրթության գործընթացում. «Մենք փորձում ենք Միգրացիոն ծառայության հետ համատեղ իրականացնել դպրոցահասակ երեխաների քանակական տվյալների համադրություն՝ հասկանալու, թե կա՞ արդյոք դպրոցահասակ սովորողների որոշակի խումբ, որը դեռեւս ընդգրկված չէ կրթական գործընթացում: Այդ երեխաներին բացահայտելու եւ հանրակրթության մեջ ներգրավելու համար համագործակցում ենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Կրթության տեսչական մարմնի, Ոստիկանության եւ համայնքների հետ: Այս բոլոր շահագրգիռ կառույցների եւ մարմինների հետ աշխատելով՝ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները՝ այդ երեխաներին գտնելու համար»:


1/2939
bottom of page