top of page

28-ամյա երիտասարդը մտել էր ինտերնետ ակումբ, ատրճանակով սպառնացել և դրամարկղից գումար էր հափշտակել

  • Nov 20, 2022
  • 1 min read


Նոր Նորքի ոստիկանները բացահայտեցին Գայի պողոտայում կատարված ավազակային հարձակումը

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 30-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի ահազանգել է 1-02 և հայտնել, որ Գայի պողոտայի ինտերնետ ակումբում գողություն է կատարվել։


Սակայն ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն այլ բան պարզեց։ Ժամը 4.30-ի սահմաններում ինչ-որ մեկը, ատրճանակը ձեռքին, մտել էր ինտերնետ ակումբ, սպառնացել ու դրամարկղից փող էր հափշտակել:


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով, համագործակցեցին՝ համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։ Համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ ավազակային հարձակումը հնարավոր է կատարած լինի մայրաքաղաքի Շոպրոնի փողոցի 28-ամյա մի բնակիչ։


Նա նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին՝ հարցաքննության։

Նա տվել է խոստովանական ցուցմունք, ձերբակալվել, ապա կալանավորվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ` ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ավազակության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 
 
1/3479
bottom of page