Հայաստանի քաղաքացիների համար նոր հնարավորություն․ էլեկտրոնային վիզաների համակարգ
- 6 hours ago
- 1 min read

Թայվանը Հայաստանի քաղաքացիների համար ներդրել է էլեկտրոնային վիզաների համակարգ։ Այս մասիմ հայտարարել է Թայվանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական գործերի բյուրոն։
Նշվում է, որ ընդլայնել է էլեկտրոնային վիզաների ծրագիրը՝ ներառելով ևս 20 երկրի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին։
Էլեկտրոնային վիզան ձևակերպվում է հատուկ առցանց հարթակի միջոցով։ Դիմորդները պետք է լրացնեն հայտը և վճարեն սահմանված պետական տուրքը։
Համակարգն ընդունում է Visa, Mastercard և JCB վճարային քարտերը, իսկ կանխիկ վճարման հնարավորություն նախատեսված չէ։ Ծրագիրը գործում է մինչև 2027 թվականի հուլիսի 6-ը։




















