top of page

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

  • 6 hours ago
  • 1 min read

Հայաստանի ազգային արխիվն այցելուներին տեղեկացնում է, որ 2026 թվականի օգոստոսի 10-31-ը ներառյալ Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահն այցելուների համար չի գործի՝ պայմանավորված արխիվային գործերի առկայության և ամբողջականության ստուգմամբ, փաստաթղթերի ֆիզիկական վիճակի գնահատմամբ, արխիվապահոցներ գործերի վերադարձով, վերահաշվառմամբ և այլ կազմակերպական գործընթացներով։

«Նշված աշխատանքներն իրականացվում են արխիվային փաստաթղթերի պատշաճ պահպանությունն ու հաշվառումն ապահովելու, ինչպես նաև օգտվողների սպասարկման որակը բարելավելու նպատակով։ Խնդրում ենք հաշվի առնել այս հանգամանքը ձեր այցը և աշխատանքները պլանավորելիս։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների կապակցությամբ և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- տեղեկացնում են ազգային արխիվից։

1/3479
bottom of page