top of page

Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների համար նոր փորձություն է պատրաստել․ «Հրապարակ»

  • Jan 9, 2024
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների համար նոր փորձություն է պատրաստել․ մոտ երկու ամիս կուսակտիվի հետ «Ինչո՞ւ եմ ես ՔՊ անդամ եւ արդյո՞ք ինձ համարում եմ ազատ մարդ» խորագրով քննարկումներ կազմակերպելուց հետո նա նոր թեմա է օրակարգ բերել՝ ո՞րն է հայրենիքը, եւ ո՞րն է պետությունը։ Հիմա էլ այս թեմաներով են ՔՊ-ականները «շեֆին» ներկայացնում իրենց պատկերացումները: Առաջին «դասը», որը կայացել է անցած հինգշաբթի, անցել է զավեշտալի մթնոլորտում:Հիմնական զեկուցողներից մեկը` ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, դասականներից ֆրազներ է ընթերցել՝ ներկայացնելով որպես սեփական մտքի արգասիք։ Թե ինչու է Փաշինյանն այդ թեման ընտրել, արդյոք էլի՞ հանձնելու տարածքներ կան եւ ուզում է թիմին հաշտեցնել վերացական հայրենիքի եւ թեկուզ մի կտոր մնացած ռեալ պետության գաղափարի հետ, մեր աղբյուրը դժվարացավ պատասխանել»:



1/3479
bottom of page