top of page

«Փաստ». «Բարի ավանդույթները» շարունակվում են

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 11, 2024
  • 1 min read


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, օրերս Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության պետ է նշանակվել Տիգրան Շոխոյանը: Խոսքը նույն Շոխոյանի մասին է, որը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով քննիչն էր:

Իրավաբանական հանրության շրջանում կա տեսակետ, որ այս նշանակումը տեղավորվում է փաշինյանական իշխանության «բարի ավանդույթների» մեջ: Խոսքն այն մասին է, որ քաղաքական գործերով իշխանությանը նվիրում ու հետևողականություն ցուցաբերած, Փաշինյանի քաղաքական կամքը կատարած, «կարովի» գործերը «հորով-մորով արած» իրավապահները պաշտոնի բարձրացում են ստանում: Նման օրինակները քիչ չեն»:

bottom of page