Ինչ ունեցվածք ունեն Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ու նրա որդիները
- Nov 20, 2022
- 1 min read

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագրով որպես անշարժ գույք մեկ առանձնատուն է նշել, որը նվիրատվություն է ստացել 2018թ-ին։ Որպես կանխիկ գումար Դավթյանը հայտարարագրել է 8,250,000 դրամ, 4,250 դոլար և 3,500 եվրո։ Հաշվետու ժամանակահատվածում Դավթյանը ՊՆ-ից ստացել է 573,782 աշխատավարձ։ Դավթյանի կինը՝ Լիլիթ Դավթյանը, հայտարարագրել է «Ford» մակնիշի մեքենա, որը գնել է 2020թ-ին։ Նրա բանկային հաշվին եղել է 2,000 դոլար, իսկ կանխիկ ունեցել է 400,000 դրամ։ Դավթյանի որդին՝ Տիգրան Դավթյանը, հայտարարագրել է «MERCEDES-BENZ» մակնիշի մեքենա, որը գնել է 2019թ-ին։ Բանկում ունեցել է 4,800 դոլար և 1,150,00 դրամ ավանդ, իսկ կանխիկ՝ 1,650,000 դրամ։
Վերջինս աշխատում է «ՍՏՐՈՅՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում, որտեղից հաշվետու ժամանակահատվածում 1,200,000 դրամ աշխատավարձ է ստացել։ Դավթյանի մյուս որդին՝ Մաթևոս Դավթյանը, հայտարարագրել է «MERCEDES-BENZ» մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2018թ-ին, և 950,000 դրամ կանխիկ գումար։




















