Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին
- Jul 18, 2025
- 1 min read

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին: Այս մասին հայտնու են հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Ադրբեջանը սովորաբար ԱՊՀ նիստերին ներկայացնում է առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։
«Յագուբ Էյուբովը ներկա չի լինի այս միջոցառմանը։ Այս որոշման պատճառը Եկատերինբուրգում վերջերս տեղի ունեցած իրադարձություններն են, անցյալ տարվա վերջին ՌԴ-ի կողմից AZAL ինքնաթիռի խոցումը և ռուսական կողմի՝ այդ խնդիրները լուծելու համար համարժեք քայլեր ձեռնարկելու անպատրաստ լինելը», - ասել է քաջատեղյակ աղբյուրը։




















