top of page

ՀՀ ԱԳ նախարարությունը պաշտոնապես անվանափոխվեց

  • 3 hours ago
  • 1 min read

ՀՀ արտգործնախարությունը պաշտոնապես վերանվանվել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչությունը։


«Այսօր ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով արտաքին գործերի նախարարությունը վերանվանվում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն»,– ասված է հաղորդագրությունում։


Հիշեցնենք` ԱԺ–ն օգոստոսի 27-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատեց «Կառավարության կառուցվածքի և կազմի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը, որի համաձայն` բացի ԱԳՆ–ից, կփոխվեն ևս 2 նախարարությունների անվանումները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կկոչվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ աշխատանքի և բարեկեցության նախարարություն:

1/3581
bottom of page