top of page

Մեր հարևաններն Իրանի թշնшմիներին ռшզմաբազա են տրամադրել, ՀՀ-ն մեր ամենավստահելի հարևանն է․ «Իրան-Հայաստան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր

  • 5 hours ago
  • 1 min read


Մեր հարևաններն Իրանի թշնամիներին ռազմաբազա են տրամադրել, ՀՀ-ն մեր ամենավստահելի հարևանն է: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Իրան-Հայաստան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին:

«Իրանը 15 հարևան ունի, և ամենավստահելի հարևանը միշտ Հայաստանն է եղել, մենք հազարամյա բարեկամներ ենք եղել: Մենք տեսնում ենք, թե հիմա ինչ է կատարվում Իրանի շրջապատում, մենք մեր հարևանների հետ լուրջ խնդիր ունենք, բոլորը ռազմաբազա են տրամադրել Իրանի թշնամիներին, Իրանի դեմ գործողություններ են արել:

Տարիներ շարունակ միայն երկիրը, որ ամենավստահելին է եղել և բարեկամ է եղել, դա Հայաստանն է եղել: Հետաքրքիր է, որ մեր բոլոր այդ հարևանները մուսուլմանական աշխարհից են, ու միակ հարևանը, որ վստահելի է, քրիստոնյա է, դա հենց այն ցուցանիշն է, թե Իրանում ինչ վերաբերմունք ունեն քրիստոնեության հանդեպ: Բոլոր երկրները մեր հետ շփվում են իրենց ժամանակավոր կամ երկարաժամկետ շահերի համար, բայց Իրան-Հայաստան հարաբերությունները բնական դաշնակիցներ են»,- նշել է Հոսսեինին:

1/3581
bottom of page