top of page

Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը

  • Writer: Lilit
    Lilit
  • May 17, 2024
  • 1 min read
ree

Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES» ճարտարապետական կազմակերպություն, հանդիպել ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտին, ով ճարտարապետների խմբի հետ Երևան էր այցելել վերջերս՝ տեղում ծանոթանալու «Կասկադ» համալիրի ու Նորագյուղ թաղամասի տարածքներին:

Հեղինակավոր ճարտարապետը Երևանի քաղաքապետին է ներկայացրել քաղաքաշինական երկու խոշոր ծրագրերի հայեցակարգային առաջարկները:

«Կասկադ» համալիրի  ավարտուն տեսքի երկու նախագիծ է քննարկվում և դրանք երկուսն էլ կներկայացվեն երևանցիների դատին` կդրվեն հանրային քննարկման:

Նորագյուղ թաղամասն էլ դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը, ինչը ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը` այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին:

1/2950
bottom of page