top of page

Ալեն Սիմոնյանը ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդիրներին

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read

ree

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը եւ խորհրդարանական մակարդակում հարաբերությունների խորացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ: Քննարկումների առանցքում են եղել ինչպես Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային զարգացումները:

Ալեն Սիմոնյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է նաեւ ԵՄ անդամ երկրների դեսպաններին հետաքրքրող հարցերին:

1/2950
bottom of page