top of page

Անձը մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է տարածել. Մանրամասներ

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Բ.-ն ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր:

«Այնուհետև, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի ալիքում  հրապարակված հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը և դիտելու ցանկություն հայտնած օգտատերերին նամակագրության միջոցով ուղարկել դրանք:

Մ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում։

1/2505
bottom of page