Search
Գերագույն Ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների մասին համաձայնագիրը
- Lilit
- 6 hours ago
- 1 min read
Գերագույն Ռադան հինգշաբթի՝ մայիսի 8-ին, քվեարկել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի վավերացման օգտին։ Ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը տեղեկացրել է, որ նախագիծը հաստատել են բոլոր խմբակցություններն ու խմբերը՝ ընդհանուր առմամբ՝ 338 պատգամավոր։ Այս մասին գրում է nv.ua կայքը:
Մայիսի 2-ին Ուկրաինայի կառավարությունը գրանցել է օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծ։ Մայիսի 6-ին Ռադայի արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեն հաստատել է համաձայնագրի վավերացումը։Ապրիլի 30-ին ԱՄՆ-ն ու Ուկրաինան ստորագրել են ուկրաինա-ամերիկյան վերականգնման ներդրումային հիմնադրամի ստեղծման համաձայնագիրը՝ մասնակցության 50/50 բաժանմամբ։