top of page

Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով

  • Writer: Lilit
    Lilit
  • 8 hours ago
  • 1 min read

2023 թվականի համեմատ, 2025 թվականին պետական բյուջեից տարածքների վարձակալության նպատակով հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով կամ 21.8%-ով։Այս մասին տեղեկացնում է Պետական գույքի կառավարման կոմիտեն:

  • 2023թ.՝ 20 պետական մարմնի աշխատանքային գործունեության համար տրամադրվել է 563,126,500 դրամ, որի շրջանակում վարձակալվել է 54,729 քմ և 0.8 հա մակերեսներով անշարժ գույք,

  • 2024թ.՝ 19 պետական մարմնի համար՝ 492,480,800 դրամ, 52,928 քմ և 0.3 հա մակերեսներով անշարժ գույք,

  • 2025թ.՝ 17 պետական մարմնի համար՝ 439,930,400 դրամ, 26,719.2 քմ մակերեսներով անշարժ գույք։

Կոմիտեն շարունակաբար միջոցներ է ձեռնարկում պետական մարմինների կողմից ոչ պետական տարածքների վարձակալությունը հնարավորինս նվազեցնելու և դրանք պետական սեփականություն հանդիսացող տարածքներով փոխարինելու ուղղությամբ։

1/2505
bottom of page