top of page

Էթիկան և դուք իրարից նույնքան հեռու եք, որքան Գառնիկ Դանիելյանը և Մոնիկա Բելուչին. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 days ago
  • 1 min read

Մենք այս նախագծին դեմ քվեարկեցինք, այն պատճառով այդ թվում, որ ինչպես որ ես նշեցի ելույթի ժամանակ, փաստացի ընդդիմությունն այս նախագիծը բերել էր ոչ թե էթիկայի հարցերով շահագրգռված լինելու համար, այլ բերել է, որ ՔՊ-ին վատ լինի, ոչ թե որ լրագրողի համար լավ լինի: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու է  իրենց խմբակցությունը դեմ Անդրանիկ Քոչարյանի հարցով Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն:

«Այնպես որ, սա հերթական անգամ ընդդիմության կողմից բարոյականությունը որպես կոնցեպտ թրաֆիքինգի ենթարկելու գործ է, և իրականում էթիկան և դուք նույնքան հեռու եք, որքան որ շարունակում են իրարից հեոռւ մնալ Գառնիկ Դանիելյանը և Մոնիկա Բելուչին:

Եվ սա բացարձակապես որևե կապ չուներ էթիկայի հետ»,- նշել է նա:

1/2505
bottom of page