Պուտինը կողմ է Իրանում ուրանի հարստացումն արգելող համաձայնագրին
- Lilit
- 6 hours ago
- 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է Իրանում ուրանի հարստացումն ամբողջությամբ արգելող համաձայնագրին։ Այս մասին Axios-ին հայտնել են անանուն աղբյուրները։
Տեղեկատվության համաձայն՝ Պուտինը այս դիրքորոշումը փոխանցել է ինչպես իրանցի պաշտոնյաներին, այնպես էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Ռուսաստանի առաջնորդը կոչ է արել իրանցի պաշտոնյաներին ընդունել ուրանի հարստացումը լիովին արգելող գործարքը։ Սակայն իրանական կողմը բացասաբար է արձագանքել Պուտինի կոչին՝ ասելով, որ նման տարբերակը անգամ չի քննարկվի։
Նշենք, որ Ռուսաստանը պաշտոնապես աջակցում է Իրանի միջուկային ծրագրին՝ պայմանով, որ այն օգտագործվի խաղաղ նպատակներով։