top of page

Սիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 12
  • 1 min read
ree


Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում արաբական երկրի կառավարությունը և ադրբեջանական պետական նավթային ընկերությունը հուլիսի 12-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքից։ 

Հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Միքայիլ Ջաբարովը և Սիրիայի էներգետիկայի նախարար Մուհամմեդ ալ-Բաշիրը։ Փաստաթղթի մանրամասները չեն հրապարակվում։ 

Նշենք, որ ավելի վաղ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիային բնական գազի մատակարարման հարցում աջակցելու՝ Ադրբեջանի պատրաստակամության մասին։

1/2946
bottom of page