Թրամփը նշել է՝ ինչու է չեղարկել Պուտինի հետ հանդիպումը
- Lilit

- Oct 23
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումը Բուդապեշտում, քանի որ տպավորություն է ստեղծվել, որ իրենք նպատակին չեն հասնի: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։
«Մենք չեղյալ ենք հայտարարել նախագահ Պուտինի հետ հանդիպումը։ Կար զգացողություն, որ դա սխալ է: Ինձ թվում էր, որ մենք չենք հասնի անհրաժեշտ նպատակին»,-ասել Է Թրամփը լրագրողներին։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը հավելել է, որ ապագայում նախատեսում է հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ և հայտարարել, որ շարունակում է հանձնառու մնալ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։




















