«Խիստ մտահոգված եմ ՀՀ ԱԱԾ-ի ճակատագրով»․ Աննա Կոստանյան
- Lilit

- 3m
- 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խիստ մտահգոված եմ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ճակատագրով։ Երկու օր է ուսումնասիրում եմ գործադիր իշխանության հանրապետական այս մարմնի պաշտոնական տեղեկատվական աղբյուրը՝ www.sns.am և չեմ կարողանում հոդաբաշխ մի հայտարարություն գտնել օրեր առաջ civic-երի միջոցով լրատվադաշտ սպրդած հանրահայտ ու «ջախջախիչ» այն գաղտնազերծումը Կաթողիկոսի եղբոր վերաբերյալ, որ «ցնցել» է համայն հայությանը, իսկ նիկոլական օրակարգի սպասարկուների համար ապահովել մինչև ամանոր հանրային դաշտի տվայտանքներից սնվելու աղբյուրը։ ՀՀ թիվ մեկ իրավապահ այս մարմինը, որն իրականացնում է պետության անվտանգության բնագավառում նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը և համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը, որոշում է իշխանության խոսափողի միջոցով տարածել մի անհաջող, անճաշակ, պոլիտեխը կիսատ ավարտած դիզայների ձեռքով սարքած կիսագրաֆիկական պատկեր, որը նույնիսկ ես՝ չդիզայներս, հաջող կսարքեի։ Տպավորություն եմ ստանում, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պատանդառվել է իշխանության հայտնի պոակ-ի կողմից։ Մեկդ լուր ունե՞ք էդ կառույցում մարդ մնացե՞լ է, որ իսկապես ԱԱԾ-ն ներկայացնող ու պետության շահը պաշտպանող օրակարգ ունի։ Սարքել են «ճռտոյի դուքյան» (կներեք մինչ այժմ էս արտահայտությունից ավելի հաջող ձևակերպում դեռ չի հնարվել)։
Ո՞նց է ստացվում, որ պետական գաղտնիքը տրամադրվում է սիվիկին, իսկ Սիվիլնեթին մերժում են, ու պաշտոնական որևէ աղբյուր չի տարածում հայտարարություն։ Դե եթե սիվիկն այլևս ԱԱԾ պաշտոնական խոսափողն է, փակեք sns.am-ը։ Նոյեմբերի 22-ից էս կողմ ոչ մի տեքստ չկա մամուլի բաժնում»։




















