top of page

Թուրքիան և ԱՄՆ-ն աշխատում են պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ․ Գյուլեր

  • Writer: Lilit
    Lilit
  • 13 hours ago
  • 1 min read
ree

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Անկարան և Վաշինգտոնը համատեղ աշխատանք են տանում Թուրքիայի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների մի մասի չեղարկման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է այդ նախաձեռնությունը առաջ տանել Սենատում, և թուրքական կողմը ևս ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ՝ ստեղծելով առանձին աշխատանքային խմբեր։



Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Անկարան և Վաշինգտոնը կլուծեն այս հարցը։


Գյուլերը նշել է նաև, որ Անկարան խնդիր չի տեսնում ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ձեռք բերելու հարցում։ Միաժամանակ նա հավելել է, որ Թուրքիայի առաջնահերթությունը F-35 կործանիչներն են՝ նշելով, որ Իսրայելը և Հունաստանը փորձում են խոչընդոտել դրանց ձեռքբերմանը։


Անդրադառնալով Eurofighter կործանիչների գնմանը՝ Գյուլերը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիայի հետ կնքված համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել 20 նոր Eurofighter։ Նրա խոսքով՝ համապատասխան բանակցություններ են ընթանում նաև Կատարի և Օմանի հետ։

1/3046
bottom of page