top of page

Ի՞նչ է պատմում հարցաքննության կանչված հոգևորականը

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read
ree


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան ութ հոգևորականի կանչել են ՀՀ Քննչական կոմիտե։ Այս մասին առավոտյան հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ հոգևորականներին կանչել են տարբեր օրերի, տարբեր ժամերի․ օրինակ՝ այսօր՝ ժամը 10-ին, նաև՝ 14-ին։


Փաստաբանը նշեց, որ Քննչական կոմիտե են կանչվել ոչ միայն քահանաներ և հոգևորականներ Արագածոտնի թեմից, այլև Մայր Աթոռից՝ բարձրաստիճան հոգևորականներ։

Հարցաքննության կանչված հոգևորականներից մեկը՝ Տեր Մուշեն, զրույցում ասաց, որ իրեն վաղն են կանչել Քննչական կոմիտե, իսկ թե որն է պատճառը՝ իրեն հստակ չեն նշել։

«Մեզ չեն մանրամասնել, թե ինչի համար ենք գնում, բայց ինձ թվում է՝ Նաթան արքեպիսկոպոսի գործով է։ Կոդը, որ նայում ենք, ոնց որ դա է»,- նշեց Տեր Մուշեն։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք արդարադատության ակնկալիք կարող են ունենալ ներկա իրավիճակում, նա միայն նշեց: «Բոլորը դատվելու են Աստծո առաջ, պետք է փորձել արդարությունը և ճշմարտությունն առաջնային համարել»,- եզրափակեց հոգևորականը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերին իշխանական լրատվամիջոցներով տարածվեց 2023 թվականին արված ձայնագրություն, որում Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում է, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերին։

Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց ձայնագրության հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

1/2954
bottom of page