top of page

Թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերել են Երևանում

  • Writer: Lilit
    Lilit
  • 2h
  • 1 min read

Թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել, հայտնում են ՆԳՆ-ից.

«Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 5-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տարվել Նորամարգ գյուղի բնակիչ 40-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»:

1/3150
bottom of page