top of page

Ոչ TRIPP-ի իրավական հիմքը կա, ոչ դրա օպերատոր կազմակերպությունն է հիմնադրվել, բայց Ադրբեջանն արդեն սկսել է մեր տարածքով նախագծված ծրագրի իր քայլերը. Աշոտյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 hour ago
  • 1 min read


Ոչ TRIPP-ի իրավական հիմքը կա, ոչ դրա օպերատոր հանդիսացող կազմակերպությունն է հիմնադրվել, ոչ ոլորտային նախագծերի համակարգող դուստր ձեռնարկություններ են ստեղծվել, բայց Ադրբեջանն արդեն սկսել է մեր տարածքով նախագծված ծրագրի իր քայլերը։

Գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մինչ TRIPP անունը ստացած փաստացի պանթյուրքիստական երազանքը Հայաստանում քննարկվում է հիմնականում լոգիստիկ տրամաբանության մեջ, Բաքվից մեկ այլ լուր ստացվեց։

Ադրբեջանը սկսել է ԵՄ-ի հետ էներգետիկ միջանցքի աշխատանքները, դիտարկելով այն որպես TRIPP-ը կառուցելու կոնկրետ քայլ։

Ադրբեջանի էլեկտրահաղորդման ցանցի օպերատոր «ԱզերԷներջի»-ն սկսել է նախատեսված էլեկտրագծի ադրբեջանական հատվածների շինարարությունը, որը, վերջին հաշվով, կապելու է Ադրբեջանը Եվրոպային Սյունիքի և Թուրքիայի միջոցով։

AzerEnergy-ի տվյալներով՝ աշխատանքները սկսվել են ինչպես Ադրբեջանի ներսում գտնվող 74 կիլոմետրանոց գծի, այնպես էլ Նախիջևանի ներսում գտնվող 105 կիլոմետրանոց հատվածի վրա։

Կառուցվելուց հետո այդ գիծը կկազմի Կենտրոնական Ասիայից Եվրոպա էլեկտրաէներգիայի արտահանման ենթակառուցվածքների հիմքը:

«Ինքնիշխան» նիկոլական Հայաստանի ողջ թշվառության եւս մեկ ապացույց։

Ոչ TRIPP-ի իրավական հիմքը կա, ոչ դրա օպերատոր հանդիսացող կազմակերպությունն է հիմնադրվել, ոչ ոլորտային նախագծերի համակարգող դուստր ձեռնարկություններ են ստեղծվել, բայց Ադրբեջանն արդեն սկսել է մեր տարածքով նախագծված ծրագրի իր քայլերը։

Նրանք կարծում են, որ մեր հաշվին եւ Նիկոլի համաձայնությամբ կարող են անթաքույց խրախճանքի բռնվել, քանզի  հայ ժողովուրդը «էշի ականջում» քնած է մնալու։

Տղերք, կարո՞ղ է արթնանանք»։

1/3150
bottom of page