Goldman Sachs-ի գլխավոր իրավախորհրդատուն հրաժարական կտա Էփշթեյնի հետ կապերի պատճառով․ Financial Times
- 2h
- 1 min read

Goldman Sachs ներդրումային բանկի գլխավոր իրավախորհրդատու Քեթի Ռումմլերը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ԱՄՆ Արդարադատության նախարարության փաստաթղթերի հրապարակումից հետո, որոնք բացահայտում էին նրա կապերը Ջեֆրի Էփշթեյնի հետ։ Հայտնում է Financial Times-ը։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Ռումմլերը սերտ կապ է պահպանել Էփշթեյնի հետ անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու համար նրան մեղավոր ճանաչելուց հետո։ Մասնավորապես, քննարկել են անձնական հարցեր, մի հաղորդագրության մեջ նշել է Ռումմլերը նշել է «ռուսներից մեկին իր աշխատավարձի դիմաց փոխանակելու» հնարավորության մասին, իսկ ֆինանսիստը նրան նվերներ է շռայլել՝ շքեղ պայուսակներից մինչև սպա-բուժումներ և ավիատոմսեր։
«Այսօր ես ամբողջությամբ հագնված եմ քեռի Ջեֆրիի կողմից։ Կոշիկներ, պայուսակ և ժամացույց Ջեֆրիից»,- գրել է Ռումմլերը 2019 թվականի հունվարին ուղարկված էլեկտրոնային նամակում։
Ռումմլերը պնդում է, որ Էփշթեյնի հետ իր հարաբերությունները խիստ պրոֆեսիոնալ են եղել։




















