Լավ լուր․ հայկական ձկնամթերքը՝ դեպի Եվրոպա․ կառավարության նոր որոշումը
- 4 hours ago
- 1 min read

Հայաստանից Եվրամիության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար ընկերությունները պետք է անցնեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումը և գրանցվեն ԵՄ-ի TRACES վերահսկման համակարգում։ Կառավարությունը հաստատել է նախագիծը։
Նախագծի համաձայն՝ ԵՄ շուկա դուրս գալ ցանկացող տնտեսավարողը նախ պետք է դիմի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։ Տեսչական մարմինը կստուգի` արդյոք արտադրությունը համապատասխանում է Եվրամիության սննդամթերքի անվտանգության պահանջներին, ապա ընկերության տվյալները կներկայացնի TRACES համակարգում գրանցելու համար։
«Եվրոպական հանձնաժողովի համար լիազոր մարմնի տեղեկատվությունը երաշխիք է հանդիսանում համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրանցման հաստատման համար»,– նշված է նախագծի հիմնավորման մեջ։




















