Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
- 6 hours ago
- 1 min read

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծառայության ղեկավար Դանիել Ուիթլիին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ամերիկյան շուկա արտահանման հեռանկարներին, մասնավորապես՝ շուկա մուտք գործելու ընթացակարգերին, գործող կարգավորումներին, ինչպես նաև արտահանման խթանման նախադրյալներին։
Բացի այդ, քննարկման առարկա են դարձել երկու երկրների համապատասխան ոլորտային մասնավոր ընկերությունների միջև գործարար կապերի հաստատման և փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորությունները։




















